Հայաստանցիների 34 տոկոսը կողմ է՝ Արցախը միանա Հայաստանին, 11 տոկոսը՝ ՌԴ-ին․ IRI
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    11 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    30%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    49%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայաստանցիների 34 տոկոսը կողմ է՝ Արցախը միանա Հայաստանին, 11 տոկոսը՝ ՌԴ-ին․ IRI

Հայաստանցիների 34 տոկոսը կողմ է՝ Արցախը միանա Հայաստանին, 11 տոկոսը՝ ՌԴ-ին․ IRI

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute – IRI) սոցհարցում է իրականացրել Հայաստանում՝ հարցեր ուղղելով պետական ինստիտուտների հանդեպ վստահության, հարևանների հետ հարաբերությունների, Արցախի ապագայի, տնտեսության և այլ թեմաներով։ Արցախին (հարցման մեջ՝ Լեռնային Ղարաբաղ) վերաբերյալ հարցեր են ուղղվել այն մասին, թե որքան կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջիկա տասը տարում, և որն է հայաստանցիների համար լուծման ընդունելի տարբերակը։

Այսպես, հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչումը։

34 տոկոսի կարծիքով՝ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին՝ որպես շրջան։

Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատման օգտին է հանդես եկել հարցվածների 16 տոկոսը։

Ռուսաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մասին նշել է հարցվածների 11 տոկոսը։

Ներկայիս ստատուս քվոյի պահպանման օգտին է հարցման մասնակիցների 1 տոկոսը։

Այլ պատասխանները կազմում են մոտ 1 տոկոս, հրաժարվել է պատասխանել կամ չուներ պատասխան 2 տոկոսը։

Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է առաջիկա տասը տարում Հայաստանի ապագայի համար։

Հարցումն իրականացվել է 1 512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

Թեմայի այլ նորություններ