«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։ Այս մասին ասվում է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում գործող ընկերություններ։

Թեմայի այլ նորություններ