Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    71%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 10°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    71%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    71%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

«Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը, տուժածներ չկան, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,- ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը նշել է Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը։ 

Սարումյանի խոսքով՝ կրակոցներ արձակվում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրի ուղղությամբ։ 
 
Նշենք, որ ադրբեջանցիներն արդեն երկար ժամանակ է, որ տարբեր սադրանքների միջոցով փորձում են ազդել արցախահայության հոգեբանական վիճակի վրա։ 

 

Թեմայի այլ նորություններ