Գերեվարված սիրիացի գրոհայինները պատմել են Արցախյան երկրորդ պատերազմում ահաբեկչական ավազակախմբերի մասնակցության և կորուստների մասին․ «Ալ Հադաս»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Գերեվարված սիրիացի գրոհայինները պատմել են Արցախյան երկրորդ պատերազմում ահաբեկչական ավազակախմբերի մասնակցության և կորուստների մասին․ «Ալ Հադաս»

Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Հադաս» հեռուստաալիքը, Սիրիայի զինված ուժերի մարտիկները ձերբակալել են թուրքամետ գրոհայիններին, որոնք հարցաքննության ժամանակ պատմել են Արցախում ահաբեկչական ավազակախմբերի մասնակցության և կորուստների մասին։

Ձերբակալված Ամին Իմադ Էս-Սաիդը պարզաբանել է, որ "Սուլթան Մուրադ" խմբավորման անդամ է, մինչ այդ եղել է Ահաբեկչական Սիրիական Ազատ Բանակում, մարզվել է Աֆրինում թուրք հրահանգիչների ղեկավարությամբ, ամսական 350 Թուրքական լիրա (մոտ 50 դոլար) աշխատավարձ է ստացել, ինչպես նաև պատմել է իր հրամանատար Աբդել Ռահիմ Ռահման Թուրքմենիի մասին:

Արցախյան երկրորդ պատերազմում "Սուլթան Մուրադի" գրոհայինների մասնակցության մասին հարցին ի պատասխան նա հայտնել է, որ գրոհայիններին հավաքագրում են տարբեր խմբավորումներում։ Նրանց հազարներով Թուրքիայի տարածքով տեղափոխում են Ադրբեջան։ Այսպես կոչվող «գործուղուման» տևողությունը 3 ամիս է, վճարում են 2000 դոլար։ Էս Սայիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում ավազակախմբերի մեծ կորուստների մասին։

Թեմայի այլ նորություններ