Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը:

«Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը», -նշեց Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:

Արցախում շուրջ 120 հազարի հասնող հայ բնակչությունը արդեն երկու շաբաթից ավելի, ընդ որում՝ եղանակային աննախադեպ ցուրտ պայմաններում, զրկված է բնական գազի ջեռուցումից: Ըստ պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունների՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքով խողովակաշարը պայթեցվել էր մարտի 8-ին: Երկարատև բանակցություններից հետո մարտի 18-ին հաջողվել էր այն ամբողջությամբ վերականգնել: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գ ազամատակարարումը: Նշվում էր, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ գազամատակարարումը կրկին դադարեցվել է:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ կրկին խափանվել է ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ, Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, և այդպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից: Պաշտոնական Երևանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Մարտի 23-ին տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակ Փիթեր Սթանոն՝ նշելով, որ Եվրամիությունը անհանգստացած է Ստեփանակերտին գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդումների կապակցությամբ: Խոսնակը Եվրամիության անունից շեշտել էր, որ տեղի տուժած բնակչության գազի մատակարարումը՝ հատկապես եղանակային վատ պայմաններում, շտապ անհրաժեշտություն է:

Թեմայի այլ նորություններ