Եթե ինչ-որ նեղ տեղամասերում հակառակորդի զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն․ Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    64%
    0 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Եթե ինչ-որ նեղ տեղամասերում հակառակորդի զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն․ Հովհաննիսյան

Եթե ինչ-որ նեղ տեղամասերում հակառակորդի զորքերը տեսնում են Արաքս գետը, դա դեռ չի նշանակում լիարժեք վերահսկողություն․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ է Արցախ-Իրան սահմանի հատվածում, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը, ասաց․

«Այդ սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, եթե ինչ-որ նեղ տեղերում էլ, ինչ-որ նեղ տեղամասերում էլ իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք  վերահսկողություն»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապ ստեղծել՝  ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում ու ստեղծում են ինչ-որ անկանոն իրավիճակ։

«Խնդրում եմ՝ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Այդ խմբավորումները, որպես կանոն, շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում: Դրա վառ  վկայությունը Հադրութ և Ֆիզուլի քաղաքներն են։ Այդ մարտավարությունը իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր․ փորձելու են այդ ուղղությամբ շարժվել՝ առանց  լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների աջակցության  և առանց իրենց սիրված ԱԹՍ-ների աջակցության։ Կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Թեմայի այլ նորություններ