Երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները․ Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները․ Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին

Երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները․ Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին

Արցախում վնասված մայրուղային գազատարի շուրջ ստեղծված խնդիրները, ամենայն հավանականությամբ, երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Աշխարհը անհանգիստ է, և հիմա ոչ թե քննարկենք իրենց վատ պահելը, այլ քննարկենք մենք ինչ ենք անում, որպեսզի այդպիսի դրսևորումներ հակառակորդը չկարողանա իրականացնել։ Կրակոցներ եղել են, պաշտոնական հաղորդագրություն տրվել է, 3 կրակոց ականանետերից։ Գիտեք, որ կրակոցները ուղղված են եղել դպրոցի ուղղությամբ,  մեկ ականանետային ական էլ  ընկել է մեր դիրքերի թիկունքի մասում, վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է կառուցել այնպիսի բանակ, որ զսպես հակառակորդի նման դրսևորումները։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Արցախի մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելուն, Քոչարյանը նշեց, որ քանի որ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորը նաև Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև Ուկրաինայում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե, հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել նաև Արցախում։

«Գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումը»,- հավելեց Քոչարյանը։

Թեմայի այլ նորություններ