Երեկ Շուշիի շրջակայքում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի 4 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    38%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    46%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    40%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

Երեկ Շուշիի շրջակայքում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի 4 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել. ՌԴ ՊՆ

Երեկ Շուշիի շրջակայքում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի 4 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց առջև դրված առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

Նոյեմբերի 8-ին, ժամը 13.40-ին, Շուշիի շրջակայքում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի 4 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում:

Ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ։

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերի կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 311,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ նյութ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ