Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    36%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    85%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    15%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    65%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում:

Լավրովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք տեղափոխվել են որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակ:

ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, տնտեսական համագործակցությանը:

«Այսօր մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել մեր հայ գործընկերոջ հետ, տեսնել, թե ինչպես են կատարվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք մեր երկրների ղեկավարներն ընդունել են վերջին 1,5 տարում»,- ասել է Լավրովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո մեկնարկել է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կայցելի ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում. այժմ ընթանում է մանրամասների և ժամկետների հստակեցումը: Այս մասին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփվել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցով։ Եվ, կարծես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը հաղորդակցությունների հարցերով հանդիպում է նախատեսվում Մոսկվայում: Նաև պայմանավորվածություն կա, որ նույն օրը Մոսկվայում կազմակերպվի սահմանազատման և սահմանային անվտանգության երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը։

Լավրովն իր հերթին անդրադարձել է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին՝ նշելով. «Մեր շփումների ինտենսիվությունը հաստատում է ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը, ինչը հատկապես կարևոր է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Անշուշտ, նշանակալի իրադարձություն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում հագեցած բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ»:

Թեմայի այլ նորություններ