Դուք կարող եք հայհոյել ինձ. Արայիկ Հարությունյանը՝ ԼՂ բնակչությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Դուք կարող եք հայհոյել ինձ. Արայիկ Հարությունյանը՝ ԼՂ բնակչությանը

Դուք կարող եք հայհոյել ինձ. Արայիկ Հարությունյանը՝ ԼՂ բնակչությանը

«Առավոտյան խնդրում եմ ծնողներին գալ ինձ մոտ, ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծել մեր բալիկների հետ, որպեսզի խոսենք նրանց հետ, և նաև իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որ նրանք տեղ են հասնելու, և անձամբ կլսենք այն պաշտոնյայի անունը, ով կբերի ու մեր բալիկներին կթողնի Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»:

Այս մասին երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նաև խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին. «Սով, ամեն ինչի պակաս, մեր հղի կանայք կորցնում են չծնված երեխաներին, մեր ամեն երրորդ մահ այսօր թերսնման արդյունք է, դուք կարող եք վիրավորել ինձ, հայհոյել, քննադատել, ուզում եմ ներողամիտ լինեք, հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին...

Շատ երկար ենք քննարկել, ինչ-որ միասնական որոշում չենք կայացրել, բայց ես՝ որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որոշումը ասել, եթե չհարգվի ժողովրդի կողմից, ապա դա այլ հարց է: Մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք հացի խնդիրը, հումանիտար խնդիրը: Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում հետագա իմ մնալ չմնալու հարցը, վաղը և մյուս օր կորոշենք, եթե պետք է՝ ես հրաժարական տամ, կտամ...»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս ելույթի ժամանակ պարբերաբար ներկաներն ընդվզել են, միաձայն պահանջել, որ լուծեն Ղարաբաղի հարցը. երկրից ոչ ոք դուրս չի գալու:

Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է. «Մինչև սով սպասել ենք ու հավատացել, Պուտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին էլ ենք հավատացել, ՀՀ իշխանությանն էլ ենք հավատացել: 30 տարվա ազատագրական պայքարը, զոհվածների հիշատակը փորձել ենք պահել, հիմա մեզ սոված են պահում»:

Թեմայի այլ նորություններ