Դատապարտում ենք Շահրամանյանի թիկնապահի խուլիգանական պահվածքը և Շահրամանյանի թողտվությունը. 24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    12%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    43%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    34%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    25%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Դատապարտում ենք Շահրամանյանի թիկնապահի խուլիգանական պահվածքը և Շահրամանյանի թողտվությունը. 24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

Դատապարտում ենք Շահրամանյանի թիկնապահի խուլիգանական պահվածքը և Շահրամանյանի թողտվությունը. 24News-ի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ

24News-ի խմբագրակազմն այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ որակելով այն խուլիգանական։

«24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանին ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ  Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։

24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։

Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետևողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետև Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»,- ասված է 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանի հայտարարության մեջ։

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր Ասատուր Ասլանյանի նկատմամբ արգահատելի, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամը: Ասված է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ․

«Լրատվամիջոցի աշխատակիցները Եռաբլուրում լուսաբանում էին Արցախյան շարժման մեկնարկի 36-րդ տարեդարձի օրը: Եռաբլուրի այցելուների թվում են եղել նաև Արցախի նախագահն ու նրա թիկնազորը:

Ի սկզբանե լրատվամիջոցի աշխատակիցները տեղեկացված են եղել, որ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում հարցազրույց տալ, և ընդամենը ուղիղ եթերում հեռարձակել են նրա այցը: Սակայն Արցախի նախագահին ուղեկցող անձն անգամ դա չի հանդուրժել և ուղիղ եթերում հայհոյել է կայքի օպերատորին և լրագրողին՝ փորձելով խոչընդոտել վերջիններիս աշխատանքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման վարքագիծը: Լրագրողը պետք է կարողանա իր աշխատանքն անխոչընդոտ իրականացնել ցանկացած պարագայում, ցանկացած վայրում, եթե դրա համար չկան օրենքով սահմանված արգելքներ: Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է բացառի նման իրավիճակի հնարավորությունը, պիտի կարողանա կառավարելի դարձնել իր շրջապատի վարքագիծը, քանի որ այդ միջադեպերն առաջին հերթին ստվերում են հենց իրեն՝ պաշտոնյային»:

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:

Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:

Թեմայի այլ նորություններ