Բերդաքաղաք Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    53%
    17 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    53%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    88%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    53%
    17 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    68%
    8 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Բերդաքաղաք Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ

Բերդաքաղաք Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:

Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,-նշել է Հարությունյանը:

Նա «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցի իր էջում հրապարակել է Շուշի այցից լուսանկարներ՝ նշելով. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

Թեմայի այլ նորություններ