Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատարի անցումը դրական քայլ է և կարևոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա հայտարարել է, որ Բաքուն Միացյալ Նահանագների և մյուս գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնություն է տվել, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Նա ընդգծել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով բեռների տեղափոխման համար Բաքուն պայմաններ կստեղծի միայն իր սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանման դեպքում:

Նշենք, որ ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։
 
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հավելենք, որ նչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
«Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով:
 
Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- տեղեկացնում են շտաբից:
 
ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
 
Տեղեկատվության մեջ նշված է.
«Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.
 
1. Продуктовые наборы - 1000 наборов
В один набор входит:
- Масло подсолнечное 0.9 л - 1 шт
- Сахар песок 1 кг - 1 шт
- Мука пшеничная 2 кг - 1 шт
- Макароны рожки 500 гр - 3 шт
- Крупа гречневая 1 кг - 1 шт
- Пшено 1 кг - 1 шт
- Крупа манная 1 кг - 1 шт 
- Овсяные хлопья 0,5 кг - 1 шт
- Тушенка 0,5 кг - 5 шт
Общий вес одного набора - 11,4 кг
 
2. Постельное белье - 270 наборов 
В один набор входит:
- Комплект постельного - 1 шт. 
- Подушка - 1 шт. 
- Одеяло - 1 шт. 
 
3. Гигиенические наборы - 200 наборов 
В один набор входит:
- Зубные щетки- 3 шт. 
- Мыло - 10 шт. 
- Градусник - 1 шт. 
 
4. Детские наборы - 192 набора
В один набор входит:
- Кисель детский - 1 шт. 
- Пастилки витаминные - 3 шт. 
- Зубная щетка - 1 шт. 
- Пюре детское - 1 кор. (8 шт. )
- Рыбий жир детский (в капсулах) - 1 шт. 
- Присыпка - 1 шт.»:
 
«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ