Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել. Կատրին Կոլոնա
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    45%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել. Կատրին Կոլոնա

Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել. Կատրին Կոլոնա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։

Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։

«Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև սահմանները, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնտեղ ապրելու հնարավորություն առաջարկվի՝ ապահովելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը», - հայտարարել է Կոլոնան և հավելել․ - «Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է և, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է վճռել, այն նաև անբարո է»։

Նախօրեին նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ Փարիզը միջազգային մակարդակով կրկին հանդես կգա դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը։

Թեմայի այլ նորություններ