«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    50%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    18%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    40%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը:

Առանձնացված առաջին նախագծերն են.

  1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար.
  2. Աջակցություն 15 օր շարունակ Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար.
  3. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար.
  4. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 ԱՄՆ դոլար.
  5. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Հայտերը կարող եք ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեին:

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի / ՀՀ կառավարություն

Թեմայի այլ նորություններ