Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից․ ԱՀ Նախագահի հատուկ տեսաուղերձը խրամատից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26228
  • Դոլար = 387.927

Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից․ ԱՀ Նախագահի հատուկ տեսաուղերձը խրամատից

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից:
 
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:
 
Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:

Թեմայի այլ նորություններ