Աշխատանքային այցով Ֆրանսիայում են ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    10%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    23%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    10%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    10%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    30%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Աշխատանքային այցով Ֆրանսիայում են ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում են ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում են ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ֆրանսահայ համայնքի կառույցների ու անհատների հետ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Ա. Սիմոնյանը` մանրամասնելով, որ նախատեսվում են այցելություններ ֆրանսահայ դպրոցներ` նոր կապեր ստեղծելու նպատակով, ինչպես նաև ֆրանսահայ դպրոցների հետ քննարկելու «Քույր դպրոցներ» ծրագիրը:

«Այսօր տեղի է ունենալու Արցախի օկուպացված տարածքների պատմամշակութային ու պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսի բացումը` կազմակերպված Արևելյան Քրիստոնյաներ L’oeuvre d’Orient կազմակերպության կողմից: Իսկ մինչ այդ մենք Ֆրանսիայի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ այցելել ենք Փարիզում ՀՀ դեսպանատուն, հանդիպել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Դոլմաջյանի հետ: Այնուհետև տեղի է ունեցել ճանաչողական այց Սևր քաղաքի Մուրադ Ռաֆաելյան հայկական վարժարան, որի ընթացքում ծանոթացել ենք վարժարանի պատմական հարուստ անցյալին, ապագա ծրագրերին»,- նշել է մեր զրուցակիցը:

Ազատուհի Սիմոնյանը և Լուսինե Ղարախանյանը ծաղիկներ խոնարհել Կոմիտասի հուշարձանին:

Թեմայի այլ նորություններ