Արթուր Թովմասյանը հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Արթուր Թովմասյանը հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ

Արթուր Թովմասյանը հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ

Մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը ներկա էին Ազգային վարչության ատենապետ Րաֆֆի Սիսլյանը, փոխատենապետ , նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը։
 
Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը Լիբանանի գաղութի հոգևոր, կրթական, ընկերային և միութենական կյանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։
 
Արցախյան պատվիրակությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ներարցախյան իրավիճակի մասին։
 
Հանդիպումը լավագույն առիթ էր՝ քննարկելու Հայաստան- Արցախ- լիբանանահայություն փոխգործակցության հնարավորությունները, որոնք, ի հեճուկս հայ ժողովրդի առջև ծառացած համընդհանուր վտանգների, պետք է ավելի զարգանան՝ ի նպաստ մեր ժողովրդի վերելքի և ինքնության պահպանման։
 
Ներկաները ընդգծել են, որ Արցախ- Լիբանան փոխադարձ համագործակցությունն ու փոխօգնությունը փաստում են, որ ազգովի միակամ ենք։

Թեմայի այլ նորություններ