Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    23%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    12%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    43%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    34%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    25%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր առավոտյան այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական թիկնապահներով, հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Արցախցի պաշտոնյաները շրջեցին պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։ «Եռաբլուր» այցելածների թվում էին նաև Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ու մի շարք պատգամավորներ։

Նրանց թիկնապահներից մեկն աչքի էր ընկել ագրեսիվ պահվածքով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցների մեկի օպերատորի աշխատանքը: Շահրամանյանի թիկնապահը հայհոյել է և հրել լրագրողին՝ նա ձեռքով փակել է 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ ասելով. «Ս...ր ստեղաց շուտ»:  Լրատվամիջոցների ներկայացուցիչները հորդորել են նրան կոռեկտ պահել, ապա դիմել են Շահրամանյանին, որը որևէ արձագանք չի տվել:

Սամվել Շահրամանյանը ծաղիկներ խոնարհելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և նույն թիկնապահների ուղեկցությամբ հեռացավ:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով։ Այդ օրը Երևանում էլ սկսվեցին ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության։ Եւ ցույցերը դարձան շարունակական․ սկսվեցին հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ Երևանում։ Իսկ ԼՂ վերամիավորման նպատակով հանրահավաքներն ու պահանջները որոշ ժամանակ անց վերածվեցին Հայաստանի անկախության համար պայքարի։ Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած, ծագումով ԼՂ–ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, և 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։

Թեմայի այլ նորություններ