Արցախում վնասազերծվել է 787 պայթյունավտանգ առարկա
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Արցախում վնասազերծվել է 787 պայթյունավտանգ առարկա

Արցախում վնասազերծվել է 787 պայթյունավտանգ առարկա

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 787 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր, ականազերծման ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 446.4 հա, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենքեր, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ և վնասազերծվել է 22542 պայթյունավտանգ առարկա:

Արցախում պայթյունավտանգ առարկաներից տարածքն ականազերծելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառման պայմաններում:

Թեմայի այլ նորություններ