Արցախում քաղաքացին կույր բեկորային վիրավորում է ստացել գոտկային շրջանում. նրա վիճակը բավարար է
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    13 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    88%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Արցախում քաղաքացին կույր բեկորային վիրավորում է ստացել գոտկային շրջանում. նրա վիճակը բավարար է

Արցախում քաղաքացին կույր բեկորային վիրավորում է ստացել գոտկային շրջանում. նրա վիճակը բավարար է

Այսօր, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել  է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Վիրավորվածի մոտ առկա է  գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա գիշերն ու առավոտյան ընդհանուր առմամբ 23 հատ ական է արձակվել:

Թեմայի այլ նորություններ