Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել

Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը հերթական մարտական վարժանքների շրջանակներում կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիտակետում ուսումնական գործողությունների ընթացքում, զինվորական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում թիրախի կոորդինատներին ականանետն ուղղելու հաշվարկների համահունչությունն ու արագությունը: Ականանետների անձնակազմերը մշակել են թիրախի հետախուզման և կրակային դիրքերը փոխելու մի շարք ստանդարտներ:
 
«Մարտական վարժանքներն ամեն օր իրականացվում են հենց դիրքի դիմաց: Դրա համար մենք կառուցել ենք մերձզորանոցային ուսումնական և նյութական բազա, որտեղ հնարավոր է իրականացնել  ինժեներական և քարտեզագրական ուսուցում»,- ասել է դիտակետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը:
 
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է ուսումնական դասընթացներ խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության հիմնական թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ մարտավարական, արտական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մարտական և այլ հատուկ տեխնիկայի վարումը:
 
Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստության դասընթացին:

Թեմայի այլ նորություններ