Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք․ վարակակիրներից 2 Ստեփանակերտի, մեկը՝ Շուշիի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է ՌԴ-ից Այսօր 11:39
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք․ վարակակիրներից 2 Ստեփանակերտի, մեկը՝ Շուշիի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է ՌԴ-ից Այսօր 11:39

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք․ վարակակիրներից 2 Ստեփանակերտի, մեկը՝ Շուշիի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է ՌԴ-ից Այսօր 11:39

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք, գրում է Տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրներից 2 Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 600 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է Շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ