ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով` համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտությունները` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերի համար` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով.
✅1. 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամներ
✅2.Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
✅3.Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ
✅4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան զավակներ)
✅5. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ
✅6. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ
✅7. Բռնադատվածներ
✅8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ
✅9. Մինչև 18 տարեկան երեխաներ
✅10.Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)
✅11. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
✅12.Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)
✅13.Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
✅14. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք
✅15.Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
✅16. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):
Ծրագիրն իրականացվում է ԱՀ Նախագահի 2020-2025թթ.-ի նախընտրական ծրագրի` անվճար առողջապահական համակարգի ներդրման շրջանակներում: