Արցախի նախագահը ծանոթացել է Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    65%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    45%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    55%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի նախագահը ծանոթացել է Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին

Արցախի նախագահը ծանոթացել է Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:

Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թ. սկզբին:

Թեմայի այլ նորություններ