Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների և մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների և մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացմանը

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների և մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային  հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու  Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ:

Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել  ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը ծանոթացել է մարզադահլիճի պայմաններին, մարզիչներից ու մարզիկներից հետաքրքրվել առկա խնդիրներով: Նախագահը բարձր է գնահատել սամբոյից արցախցի մարզիկների՝ Եվրոպայի և աշխարհի մրցումներում ունեցած փայլուն ելույթները՝ նշելով, որ նոր մարզադահլիճի գործունեությունը միայն կխթանի մարզաձևի զարգացմանը: Արայիկ Հարությունյանը նշել է՝ քանի որ սամբոն օլիմպիական մարզաձև է, ուստի հավատացած է, որ հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ:

Թեմայի այլ նորություններ