Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
 
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
 
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
 
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
 
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- գրել է Հարությունյանը:
 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ