Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի ղեկավարած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի ղեկավարած պատվիրակությանը

Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի ղեկավարած պատվիրակությանը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 11-ին ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հայանպաստ գործունեությունը՝ շեշտելով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում  «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի ներառման ու Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող բանաձևի ընդունման հարցում գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու հետպատերազմյան իրողություններին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, ընդգծել համազգային օրակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:

Գասպար Կարապետյանը մտահոգիչ է որակել  Ադրբեջանի շարունակվող սադրանքները, շեշտել ամեն գնով արցախցուն Արցախում պահելու կարևորության մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անելիքները, նախանշվել են մոտակա ծրագրերը՝ կապված Եվրոպայում Արցախի բարեկամների ներուժը ճիշտ օգտագործելու հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Թեմայի այլ նորություններ