Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. Վահրամ Պողոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    64%
    0 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. Վահրամ Պողոսյան

Արցախի խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի  խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 «Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք...

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»,- գրել է Պողոսյանը:

Թեմայի այլ նորություններ