Արցախի կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    11 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    9 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արցախի կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Արայիկ Հարությունյան

Արցախի կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։

Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Անդրադառնալով շինարարական կազմակերպությունների՝ պետության կողմից ֆինանսավորմանն առնչվող հարցերի կանոնակարգմանը՝ Արցախի նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում մեխանիզմներն ավելի հստակեցված են լինելու։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, դրան զուգահեռ, ընդլայնվելու են շահագրգիռ պետական մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները, և շինարարական նորմերի ու որակական չափորոշիչների խախտումների, թերությունների կամ բացթողումների պարագայում խստացվելու են ձեռնարկվող համապատասխան իրավական միջոցառումները։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար:

Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ