Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2 տասնյակից ավելի օրենքի նախագծեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2 տասնյակից ավելի օրենքի նախագծեր

Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2 տասնյակից ավելի օրենքի նախագծեր

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների  ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ քննարկվել են հունիսի 30-ին կայանալիք ԱԺ  հերթական նիստի օրակարգի հարցերը։

Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից  հունիսի 30-ին գումարվող նիստի օրակարգում ներառվել են Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Նիստի օրակարգում ընդգրկվել են նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն  ներկայացրած 2 տասնյակից ավելի օրենքների նախագծեր։

Նիստը կամփոփվի ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին ուղղված հարցերով  ու պատգամավորական հայտարարություններով։

Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։

Թեմայի այլ նորություններ