Արցախի ԱԺ-ն վաղը քննարկելու է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Արցախի ԱԺ-ն վաղը քննարկելու է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Արցախի ԱԺ-ն վաղը քննարկելու է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Փետրվարի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և փետրվարի 2-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։

Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱԺ հերթական նիստը։

Թեմայի այլ նորություններ