Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    11 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    49%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հիմնական զեկուցողը ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն էր: Նա ներկայացրել է կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։

Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է մեկ շաբաթվա ընթացքում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել, և 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է որպես օրենք։

Թեմայի այլ նորություններ