Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    60%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ

Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ

Հայ կինն ու մայրն իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր են ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները: Այս մասին իր շնորհավորական ուղերձում նշել է Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը.

«Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր,

ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:

Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ, կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվով կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:

Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:

Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել»:

Թեմայի այլ նորություններ