Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ, 1956 թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու հետևանքով գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։
 
«Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ հաղորդագրությունը, որում արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։
 
Պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, անհարգալից վերաբերմունք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։
 
Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։
 
Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
 
Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության տեքստում։
 
 

Թեմայի այլ նորություններ