Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի իր պաշտոնակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    83%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    40%
    4 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    7 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    77%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    46%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 416.4854
  • Ռուբլի = 6.44364
  • Դոլար = 408.2

Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի իր պաշտոնակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Մայիսի 20-ին Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։

Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը՝  հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։ 

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։

Թեմայի այլ նորություններ