Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ