Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գորոծղությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ:

Թեմայի այլ նորություններ