Անվտանգությունից ելնելով` Նախիջևանիկում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. Համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Անվտանգությունից ելնելով` Նախիջևանիկում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. Համայնքի ղեկավար

Անվտանգությունից ելնելով` Նախիջևանիկում գյուղատնտեսական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. Համայնքի ղեկավար

Օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված տրակտորը: «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Նախիջևանիկ, զրուցել համայնքի ղեկավարի հետ, տեղում ծանոթացել բնակավայրի խնդիրներին և տիրող տրամադրություններին։

«Թշնամին երկու արկ է գցել` բնակելի տնից մոտ 300 մ հեռավորության վրա և անասնաֆերմաների մոտակայքում։ Մեզ մոտ նմանատիպ խախտումներ հաճախակի չեն լինում»,-ասել է համայնքապետ Սևակ Պետրոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ անվտանգությունից ելնելով գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում։

«Կան գյուղատնտեսական այնպիսի աշխատանքներ, որոնք կարելի է սկսել։ Օրինակ սկսված է էտի սեզոնը, մարդիկ ցանկություն ունեն նոր այգիներ հիմնելու»,-նշել է նա։ Ս. Պետրոսյանը տեղեկացրել է, որ գյուղում ապրում է 257 բնակիչ, դպրոցն ունի 86 աշակերտ։

«Գյուղում նախադպրոցական տարիքի երեխաները շատ են, սակայն մանկապարտեզ չունենք։ Նրանց համար վերջերս խաղահրապաակ է կառուցվել։ Մեզ մոտ շարժը մեծ է, աշխուժությունն էլ չի պակասել»,-ասել է մեր զրուցակիցը։

Թեմայի այլ նորություններ