«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանքային ճանապարհի եւ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    30 կմ/ժ
  • Լոռի 12°C
    77%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյանը՝ այլընտրանքային ճանապարհի եւ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությունների մասին

«Անկախ  ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերին։

Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հարցրեց. «Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, երեք տարվա ընթացքում ռուսական տարբերակով «Լաչինի միջանցքով» պետք  էր նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝  համաձայնեցնելով կողմերի հետ։ Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է  5 կմ լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել, փաստորեն, Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հայաթափման հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մեջբերում եմ, «այս երթուղու ընտրության հարցում Արցախի  իշխանությունները ներգրաված են եղել,  և մենք առաջնորդվել ենք իրենց  նախընտրություններով»։

Արդյո՞ք  այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի հայտարարության  6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե սա այլ ճանապարհ է և միգուցե բարձրակարգ, տրվե՞լ է համաձայնության ձեր կողմից, թե՞ ոչ, եթե այո, ապա երբ է  տրվել և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էիք վերը նշված  բնակավայրերի հայաթափվելու հարցը»։

Արայիկ Հարությունյանի խոսքով, երթուղու հետ կապված ունեցել են մի քանի առաջարկություն և Ադրբեջանի կողմից, և Ռուսաստանի կողմից։

«Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող մայրուղին քննարկվել է  մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որին մասնացել են  ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք,  ըստ մեզ, լավագույն  տարբերակը։ Կան  գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը։  Հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը։

Ճանապարհն ավարտելուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն  ասելու՝ որակական առումով  համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որոնք մենք ենք ուզում, արդյո՞ք լինելու է անվտանգ։ Իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասաց Արցախի նախագահը։  

Ինչ վերաբերում է այդ  բնակավայրերի հայաթափմանը, նա հայտարարեց, որ այդ հարցը այսօր չի քննարկվել։

«Հիմնականում խոսքը գնում է  Աղավնո  բնակավայրի մասին։ Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։  Խոսքը  Բերձորի մասին չէ, քանի որ պարտավոր ենք,  հայտարարության համապատասխան կետով, դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված  անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում ենք, որևէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից»։

Մետաքս Հակոբյանն իր արձագանքում նշեց. «Ինձ համար փաստեմ, որ, ըստ էության, 6-րդ կետի շրջանակներում չէ այն, ինչ-որ կատարվել է։

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փաստում էր, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է Արցախի իշխանությունների հետ։ Եթե ամեն բան պարզ է և ստացվում է այնպես, որ, ըստ Փաշինյանի խոսքի, արդեն իսկ համաձայնեցրել էիք ամեն բան, ապա ինչո՞ւ հանրությունը, մասնավորապես, այդ շրջանի բնակիչներին չեք տեղեկացնում, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում»։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Աղավնոյի հետ կապված ես Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում, այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Սուսում այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Ինչքան գիտեմ՝ Բերձորի և Սուսի բնակիչները սոցիալական ծրագրի շրջանակում իրենց փոփհատուցումները ստացել են»։
 

Թեմայի այլ նորություններ