Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը:

Հովհաննիսյանն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի կոորդիանցիոն կենտրոնում:

«Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է գնահատել այս հումանիտար աղետի բոլոր կարիքները, որ համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև կարևոր է տեսնել իրավիճակը, միջազգային գործընկերներին ծանոթացնել բոլոր մանրամասներին: Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են այս նպատակին:

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներխաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

Սեպտեմբերի 24-ին հայտարարվեցոր ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումըորոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Թեմայի այլ նորություններ