Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    49%
    39 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկեցին ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ–Սփյուռք կապերին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։

Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար։

Թեմայի այլ նորություններ