Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    48%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    59%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր բոլոր տղամարդկանց կոչ արեց գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: 

«Այսօր պետք է զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի, հերթեր պիտք է գոյացած լինեն՝ դիմակներով:  Հերթեր պետք է լինեն, ընդ որում, 24 ժամ: Մարդիկ պետք է գնան մարտական պատրաստություն անցնելու եւ պետք է պատրաստ լինեն պաշտպանության բանակի հրամանատարի ցանկացած հրաման կատարելուն»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում եւ չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը:

Վարչապետը Փաշինյանը որպես ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, պահանջեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իր հրամանին.

«Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կանայք ոչ թե պետք է պայքարից, հաստատակամությունից հետ պահեն որդիներին, ամուսիներին, եղբայրներին, այլ ընդհակառակը: Կանէլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:

Թեմայի այլ նորություններ