Աղավնոյի հարցով Դավիթ Գալստյանը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ. Լուսինե Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    33 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Աղավնոյի հարցով Դավիթ Գալստյանը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ. Լուսինե Ավանեսյան

Աղավնոյի հարցով Դավիթ Գալստյանը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ. Լուսինե Ավանեսյան

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր մամուլին տված մեկնաբանության մեջ, անդրադառնալով Աղավնո գյուղի ճակատագրին, նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահը կա'մ պետք է հերքի Աղավնոյի մասին լուրերը, կա'մ գործուն քայլեր ձեռնարկի:

Հարցի առնչությամբ «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
 
«Քաշաթաղի շրջանի`  մեր վերահսկողության տակ գտնվող երեք բնակավայրերի ապագան մեկ անգամ չէ, որ  քննարկվել  է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ քննարկումներին մասնակցել են նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Որոշ նիստերի` նաև պրն. Գալստյանն անձամբ։ Հաշվի առնելով խնդրի նրբությունը, բնականաբար, նաև կարևորությունը` ծագած  հարցերի պատասխանների համար պրն Գալստյանին առաջարկում եմ դիմել ԱՀ Անվտանգության խորհրդին»,- ասել է Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ