Ադրբեջանը սոցցանցերի տիրույթում փորձում է սահմանափակել ԱՀ պետական նախարարի գործունեության լուսաբանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    62%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    56%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    48%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    58%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ադրբեջանը սոցցանցերի տիրույթում փորձում է սահմանափակել ԱՀ պետական նախարարի գործունեության լուսաբանումը

Ադրբեջանը սոցցանցերի տիրույթում փորձում է սահմանափակել ԱՀ պետական նախարարի գործունեության լուսաբանումը

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները իմ ֆեյսբուքյան էջի ու օգտահաշվի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, և մանրամասնել, որ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն:

«Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու:

Ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով՝ կխնդրեի աջակցել ֆեյսբուքյան էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրավիրելով Ձեր ընկերներին հետևելու այն: Բացի դրանից, կարող եք հետևել նաև իմ տելեգրամյան ալիքին և թվիթթերյան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպես ֆեյսբուքի այլընտրանք»,- գրել է Բեգլարյանը:

Թեմայի այլ նորություններ