Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության տարածքով մարդասիրական բեռով ադրբեջանական 2 ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս ռազմական ոստիկանները շինարարական նյութերով և պարենով բեռնված շուրջ 20 միավոր մեքենայից բաղկացած ավտոշարասյուն են ուղեկցել դեպի Մատաղիս–Գետավան–Վանք և հակառակ ուղղությամբ:
 
 
«Այսօր ռազմական ոստիկանության ստորաբաժանման ուժերով ապահովվել է Մատաղիս–Վանք երթուղով անցնող ավտոշարասյան անվտանգությունը։ Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը մեծ ուշադրություն է պահանջում տրանսպորտային միջոցների վարորդներից և ուղեկցող անձնակազմերից: Երթուղու երկարությունը կազմում է 42 կմ, երկու ուղղությունով ուղեկցվել է մոտ 20 միավոր տեխնիկա»,- պատմել է ռուսական զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն։
 
Երթուղով երթևեկելիս ավտոմոբիլային շարասյունը հատել է դիտակետերի պատասխանատվության գոտում ավտոմեքենաների անվտանգությունն ապահովող 3 դիտակետ:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը:

Թեմայի այլ նորություններ