Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել և սպանել Ճարտար քաղաքի բնակչին. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    16%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 19°C
    76%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 29°C
    27%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    16%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    16%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 18°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել և սպանել Ճարտար քաղաքի բնակչին. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել և սպանել Ճարտար քաղաքի բնակչին. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

Արցախի՝ այսօր մոլորված քաղաքացուն ադրբեջանցիները սպանել են: Այս մասին հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց Սեյրան Սարգսյանին տեղափոխել էին իրենց վերահսկողության տարածք: Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

1956 թվականին ծնված Սարգսյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր և չեզոք գոտում էր հայտնվել անասուններին արածեցնելիս: Դեպքի մասին հաղորդվել էր ռուս խաղաղապահներին:

Բանակցություններ էին ընթանում հովվին հայկական կողմին վերադարձնելու համար: Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սպանել են 65-ամյա տղամարդուն: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: 

Թեմայի այլ նորություններ