Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուինի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Իլհամ Ալիևը նշել է՝ պետք է շարժվել դեպի խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։

«ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կկայանա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի նոր հանդիպումը։ Հուսով եմ, որ այս հանդիպումը արդյունավետ կլինի։ Որովհետև արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, և մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ կնքենք խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնարար սկզբունքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Չնայած միջազգային հանրությունից ստացվող հակառակ ուղերձներին՝ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է, և որ այժմ ժամանակն է կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։

«Մենք որոշակի ազդակներ ենք ստանում հայ պաշտոնյաներից։ Ինչպես վերջերս տեղեկացա, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- հավելել է նա:

Թեմայի այլ նորություններ