Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով:

Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ-ի սկզբին:

Թեմայի այլ նորություններ