Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ՝ ավերել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    8%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    8%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    8%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ՝ ավերել

Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ՝ ավերել

Համացանցում մի ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված վիճակում։ Գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Տեսանյութը «Ֆեյսբուք»-ում նոյեմբերի 15-ին է հրապարակվել:

Մեկ այլ օգտատիրոջ՝ ադրբեջանցի զինծառայողի՝ համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում գմբեթներն արդեն չկան։

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր ժառանգության բաժինը, անդրադառնալով մշակութային ու կրոնական վանդալիզմին, հայտարարություն է տարածել այն մասին, որ խստորեն դատապարտում են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։
«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնել մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել նաեւ Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավելի քան 200 տարեկան է, կառուցվել է 1818 թվականին։ Մինչև այս պատերազմը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։ Այն Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց ավելի հին է, սակայն՝ ավելի քիչ հայտնի։ 

Թեմայի այլ նորություններ